
Երգի հեղինակներ
- Տարի
- 1986
- Տևողություն
- 4:03
- Կատարող
- Պապին Պողոսյան
- Դիրիժոր
- Գևորգ Մանասյան
Կենսագրություն
Պապին Պողոսյան
Ծնվել է ՀՀ Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղում: 15 տարեկան հասակում մասնակցել է Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթին և արժանացել ոսկե մեդալի: Սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ-դասական բաժնում: 1978թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգիչ: 1995թ. ստեղծել ու ղեկավարել է «Վերածնունդ» ժողովրդական էստրադային անսամբլը: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի: 1997թ. և 2001թ. Մոսկվայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակի: Եղել է Երևանի «Մշակույթ» համալսարանի մշակույթի բաժնի դեկանը: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ: 2006թ-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: