
Երգի հեղինակներ
- Տարի
- 1959
- Տևողություն
- 2:25
- Կատարող
- Ֆլորա Խորենյան
- Կոմպոզիտոր
- Արմեն Մանդակունյան
Կենսագրություն
Ֆլորա Խորենյան
Ծնվել է Խերսոնում (Ուկրաինա): 1934 թ-ին Ֆլորա Խորենյանը ընտանիքով տեղափոխվել է Խուլո գյուղ (Վրաստան): Հաճախել է Խուլոյի միջնակարգ վրացական դպրոցը և 4-րդ դասարանից սկսած մասնակցել է դպրոցական ինքնագործունեությանը, զանազան օլիմպիադաների, բազմիցս արժանանալով խրախուսանքի և նաև ոսկե մեդալի: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին դպրոցական աղջիկը այցելում էր սահմանապահ զորամասեր՝ հանդես գալիս համերգներով, խնամում զինվորներին, կատարում սանիտարական աշխատանք: 1945 թ-ին երաժշտական մրցույթի ժամանակ վոկալի դասախոսները նկատում են աղջկա երաժշտական ձիրքն և հորդորում նրան ստանալ կրթություն: Որպես շնորհալի աշակերտ Ֆլորա Խորենյանը գործուղվում է Թբիլիսիի կոնսերվատորիային կից գործող երաժշտական դպրոց: 1948 թ-ին նա ընդունվում է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի տեսական բաժնի երգչախմբային դիրիժորության ֆակուլտետ: 1950 թ-ին Թբիլիսիից տեղափոխվել է Երևան: Երկու տարի անց ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին Թամար Շահնազարյանի դասարան: Ավարտելով կոնսերվատորիան ստացել է օպերային մեներգչուհու որակավորում: Աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն՝ որպես մեներգչուհի, միաժամանակ՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: 1957 թ-ին՝ Հայաստանի երիտասարդական փառատոնի դափնեկիր: 1954 թ-ից՝ Կոմպոզիտորների միության պրոպագանդայի բյուրոյի անդամ: Ֆլորա Խորենյանը համերգներով շրջագայել է Թուրքիա, Եգիպտոս, Ռումինիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներ: 1974 թ-ին Ֆլորա Խորենյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: