
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 2:00
Կենսագրություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում: 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ջութակ նվագել: 1892-94թթ. կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն.Կլենովսկու մոտ, 1896-1900թթ. Պետերբուրգում՝ Ն.Ռիմսկի-Կորսակովի մոտ: Երկար տարիներ ապրել է Ղրիմում, ուր ծավալել է դիրիժորական և երաժշտական-հասարակական գործունեություն: 1924թ-ին տեղափոխվում է Երևան, ստեղծում սիմֆոնիկ նվագախումբ, դասավանդում կոնսերվատորիայում: 1926թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: