
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 11:34
- Կատարող
- Սերիկ Դավթյան
Կենսագրություն
Սերիկ Դավթյան
Ծնվել է Դիլիջան քաղաքում: Սերիկ Դավթյանը (Սիրուհի Դավթյան) սովորել է Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիայում, 1922-23թթ.՝ Երևանի համալսարանում։ 1915թ-ից դասավանդել է Դիլիջանի, Բաքվի, Սարատովի և Երևանի դպրոցներում։ Եղել է լուսբաժնի (Դիլիջան և Էջմիածին) և ՀԿԿ ԿԿ դպրոցական բաժնի վարիչ։ Խմբագրել է «Ժողովրդական լուսավորություն» և «Հոկտեմբերիկ» ամսագրերը։ 1937-47թթ. ստալինյան ռեպրեսիաների պատճառով բռնադատվել և աքսորվել է Մագադան, 1954թ. արդարացվել է: 1958-78թթ. աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, զբաղվել հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի խնդիրներով։ 1948թ-ից մասնակցել է Երևանի և Մոսկվայի ժողովրդական ստեղծագործության ցուցահանդեսներին։ 1967թ. դարձել է ինքնագործ արվեստի համամիութենական փառատոնի դափնեկիր։ Հեղինակել է մի շարք գրքեր։ Սերիկ Դավթյանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։ 1967թ. նա արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: