
Երգի հեղինակներ
- Տարի
- 2025
- Տևողություն
- 3:28
- Կատարող
- Զարուհի Բաբայան
- Կոմպոզիտոր
- Մարտին Վարդազարյան
Կենսագրություն
Զարուհի Բաբայան
Ծնվել է Երևանում։ Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թ-ին Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է տարբեր մրցույթ-փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։ 1992-1997 թթ․ սովորել և ավարտել է Խ․Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, 2000-2003 թթ․՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը։ 1993 թ-ից Զարուհի Բաբայանը աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում որպես մեներգչուհի։ 1994 թ-ից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ։ 1995 թ-ին ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրախաղերով ելույթ է ունեցել արտերկրներում։ Զարուհի Բաբայանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների և արժացել մրցանակների։ 2002 թ-ին «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի, իսկ «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում։ Զ․ Բաբայանը մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում, ԱՄԷ և այլ երկրներում։ 2006 թ-ին թողարկվել է «Հին ու Նոր» թվով 2 ձայնասկավառակը և DVD տարբերակը։ 2009 թ-ին նա հիմնել է երգի ստուդիա։ 2012 թ-ին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։ 2012 թ-ի սեպտեմբեր ամսից իրականացնում է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ։ 2012 թ-ին Զարուհի Բաբայանը պարգևատրվել է ՊԲ հուշամեդալով։ 2013 թ-ից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։ Հետագա տարիների ընթացքում պարբերաբար թողարկվել են բազմաթիվ երգեր և տեսահոլովակներ։ 2014 թ-ին Զարուհի Բաբայանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2023 թ-ին ներկայացրել է նոր նախագիծ ՋԱԶԶԱՌԱ անվանումով։ Այս նախագծի շրջանակներում 2025 թ-ին լույս է տեսել համանուն ջազային նրա նոր ալբոմը։