
Երգի հեղինակներ
- Տարի
- 1986
- Տևողություն
- 5:55
- Դիրիժոր
- Էմմա Ծատուրյան
Կենսագրություն
Էմմա Ծատուրյան
Ծնվել է Բաքվում: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1949-59թթ. եղել է Հայաստանի պետական երգչախմբի դիրիժոր-խմբավար: 1958-82թթ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1982թ-ից`պրոֆեսոր): Եղել է Հայաստանի Երգչախմբի ընկերության հիմնադիրներից, 1968թ-ից՝ Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1975-87թթ.` նախագահ, 1987թ-ից` Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ: 1977-87թթ. և 1990-91թթ. եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար: 1985թ. արժանացել է ՀՀ Պետական, 1994թ.` Հոգևոր երաժշտության միջազգային փառատոնի 1-ին մրցանակի: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1982թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Կիևում, թաղված է Երևանում: