
Երգի հեղինակներ
- Տարի
- 1969
- Տևողություն
- 2:15
- Կատարող
- Մեդեա Աբրահամյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Մեդեա Աբրահամյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար: 1957թ-ից դասավանդում է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր): 1973թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մահացել է Երևանում: