
Երգի հեղինակներ
- Տարի
- 1994
- Տևողություն
- 3:14
- Կոմպոզիտոր
- Օհան Դուրյան
Կենսագրություն
Օհան Դուրյան
Ծնվել է Երուսաղեմում: Սկզբնական կրթությունը Օ.Դուրյանը ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր: 1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների: 1939-45թթ. սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դիրիժորական արվեստի բաժիններում, որին զուգահեռ սովորել է երգեհոն նվագել: 1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 1957-60թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ. և 1972-74թթ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1967-74թթ. և 1991-94թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, 1971-72թթ. և 1999-2002թթ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1987-90թթ.՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: 2002թ. դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը, իսկ 2008թ. կրկին վերադարձել է հանրենիք: 1967թ. Օ.Դուրյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1996թ. պարգևտրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 1997թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, 1998թ. արժանացել է Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչման: Մահացել է Երևանում: