
Երգի հեղինակներ
- Տարի
- 2024
- Տևողություն
- 3:33
- Կատարող
- Մագդա Մկրտչյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Մագդա Մկրտչյան
Ծնվել է Երևանում: 1983-90թթ. սովորել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-98թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում, ավարտելով ասպիրանտուրան: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենակատար: 2000-01թթ. վերապատրաստվել է Լ.Պավարոտիի և Մ.Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է մի շարք վոկալ վարպետության դասընթացներին: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում: 2006թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2006թ. Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել է միջնադարյան շարականները: 2008թ. հիմնել է "3-Սոպրանո" նախագիծը: Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում: Արժանացել է մի շարք մրցանակների: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: