
Երգի հեղինակներ
- Տարի
- 2019
- Տևողություն
- 6:42
- Գեղ. ղեկավար
- Արթուր Շահնազարյան
Կենսագրություն
Արթուր Շահնազարյան
Ծնվել է Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1981թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և խմբավարական բաժիններ։ 1986թ. ավարտել է երեք ֆակուլտետ՝ կոմպոզիտորական, դիրիժորական, երաժշտագիտական։ Սովորելուն զուգընթաց դասավանդել է երաժշտական դպրոցում, աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության մեթոդական կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող, ապա՝ պետական կոնսերվատորիայում՝ որպես ֆոլկլորի բաժնի վարիչ։ Դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնուհետև ղեկավարել տեղի երաժշտական դպրոցը։ 1992-94թթ. գտնվել է ԱՄՆ-ում, հայկական համայնքի հետ իրականացրել է զանազան մշակութային ծրագրեր։ 1995թ. աշխատել է ՀՀ կրթության նախարարությունում՝ որպես ծրագրամեթոդական վարչության պետ, 1998թ.՝ ՀՀ մշակույթի նախարարությունում «Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման» վարչության պետ, 2000թ-ից՝ ընդհատումներով աշխատել է դպրոցում երաժշտական ծրագրերի ղեկավար, հետո դարձել է «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ է: