
Երգի հեղինակներ
- Տարի
- 1992
- Տևողություն
- 27:47
- Կատարող
- Հրաչյա Ռուխկյան
Կենսագրություն
Հրաչյա Ռուխկյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում: 1935 թ-ին Հրաչյա Ռուխկյանը ավարտել է Երևանի գեղարվեստի տեխնիկումը, 1941 թ-ին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թ-ին չորս ամիս սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում։ 1944 թ-ին վիրավորվել է և զորացրվել։ Պատերազմի և աշխատանքի վետերան Ռուխկյանը պարգևատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ։ Նկարել է 120 եկեղեցի։ 1983 թ-ին Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ։ Նրա գործերից պահվում են մի շարք թանգարաններում ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Մահացել է Երևանում: