
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 6:59
- Կոմպոզիտոր
- Էդգար Հովհաննիսյան
- Դիրիժոր
- Հովհաննես Չեքիջյան
Կենսագրություն
Հովհաննես Չեքիջյան
Ծնվել է Ստամբուլում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում (Ժ.Ֆուռնեի դիրիժորական դասարան): Ստացել է նաև տեխնիկական կրթություն (քիմիկոս-ինժեներ): 1944-51թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» երգչախումբը: 1947թ. եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1957-61թթ.` իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61թթ.` օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1982-87թթ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1975թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստացել ակադեմիական (1969թ.), վաստակավոր (1975թ.) կոչումներ: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր: Եղել է Հայաստանի 9-րդ, ԽՍՀՄ 10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Մի շարք միջազգային ակադեմիաների անդամ է: 1970թ. արժանացել է ՀՀ, 1975թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1980թ.` ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», 1992թ.` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», 1999թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի, 2009թ.` Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: 1967թ. արժանացել է Հայաստանի, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ Հայաստանի ազգային հերոս: