
Երգի հեղինակներ
- Տարի
- 1971
- Տևողություն
- 2:40
- Կատարող
- Արտաշես Հայրյան
- Երգի բառեր
- Հովհաննես Շիրազ
- Կոմպոզիտոր
- Ալեքսանդր Հարությունյան
Կենսագրություն
Արտաշես Հայրյան
Ծնվել է Բաքվում։ Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Թեհրան։ Քաղաքից քաղաք տեղափոխվելով բնակվել է Թավրիզում: Որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Թեհրան և 16 տարեկանում ծանոթացել երգիչ և վոկալի ուսուցիչ Արամ Սարգսյանի հետ և աշակերտել նրան մինչև Բաքու տեղափոխվելը։ 1960թ. Բաքվում ընդունվել է երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին, որը վաղաժամկետ ավարտել է 1963թ.։ 1962թ-ից եղել է Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Թատրոնում 6 տարի աշխատալու արդյունքում դարձել է առաջատար մենակատար, կատարել գլխավոր դերերգեր օպերաներում։ 1967թ-ից եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար։ Միաժամանակ շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1969թ.։ 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է երգչի գործունեությունը։