
Երգի հեղինակներ
- Տարի
- 1966
- Տևողություն
- 8:17
- Կատարող
- Նաիրի Զարյան
Կենսագրություն
Նաիրի Զարյան
Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվել և գաղթել է Արևելյան Հայաստան: Մինչև 1921թ. ապաստանել է Դիլիջանի ու Երևանի որբանոցներում։ 1927թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933թ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1927-28թթ. եղել է մի շարք ամսագրերի պատասխանատու քարտուղարը, 1934-36թթ.՝ «Գրական սերունդ» ամսագրի խմբագիրը։ 1933թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության կազմկոմիտեի նախագահության պատասխանատու քարտուղար։ 1944-46թթ.՝ Հայաստանի գրողների միության նախագահ, 1951-58թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա առաջին բանաստեդծությունները տպագրվել են 1918թ., Թիֆլիսի «Վան-Տոսպ» թերթում։ 1926թ. լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Նրա գրական ժառանգության անբաժան մասն են թարգմանությունները։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Արժանացել են ՀՀ Պետական մրցանակի, 1935թ.՝ Լենինի, 1939թ.՝ «Պատվո Նշան» շքանշանների։ Նաիրի Զարյանը 1962 թ-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: