
Երգի հեղինակներ
- Տարի
- 1992
- Տևողություն
- 2:11
- Երգի բառեր
- Եղիշե Չարենց
- Կոմպոզիտոր
- Ռոբերտ Պետրոսյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Եղիշե Չարենց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1908-12 թթ. սովորել է տեղի հայկական, ապա` ռուսական ռեալական ուսումնարանում, 1916-17 թթ.` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922թ., որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վ.Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտ, բայց չի ավարտել: 1918-19 թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920թ. Հայաստանում` Մայիսյան, 1921թ.` Փետրվարյան ապստամբություններին: 1920թ. աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում` որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ. սկսվել է գրողի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924թ. նոյեմբերի 20-ին Բաթումից մեկնել է արտասահմանյան շրջագայության և 1925թ. հուլիսի 31-ին վերադարձել է Երևան և ստանձնել է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։ 1926թ. սեպտեմբերի 5-ին ձերբակալվել և հայտնվել է Երևանի ուղղիչ տանը։ 1926-28 թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-35թթ` Հայպետհրատում: 1914թ. Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան»: 1915թ. զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցներ: Թարգմանել է ճանաչված գրողների ստեղծագործությունները, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր: 1935թ-ից նրան հեռացրել են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936թ. սեպտեմբերի 24-ից ենթարկվել է տնային կալանքի: 1937թ. հուլիսին բռնադատվել է: Մահացել է Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: