
Երգի հեղինակներ
- Տարի
- 1990
- Տևողություն
- 1:40
- Դիրիժոր
- Երվանդ Երկանյան
Կենսագրություն
Երվանդ Երկանյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 5 տարեկան հասակից հաճախել է ջութակի դասերի: 1970թ. տեղափոխվել է Երևան: 1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի և Հակոբ Վարդանյանի ջութակի դասարանները: 1978թ. ավարտել է նաև ասպիրանտուրան` պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ: 1975թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2013թ-ից՝ պրոֆեսոր): 1987-94թթ. եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1995թ-ից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի, 1996թ-ից՝ իր հիմնադրած «Հայաստան» նվագախմբի, 1999թ-ից՝ ջութակահարների և հնագույն երաժշտության «Մադրիգալ» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, 2000-07թթ.՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրենը: Նրա գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր: Երվանդ Երկանյանը հեղինակել է օպերաներ, բալետ-օպերա, խորեոգրաֆիկ կանտատ, բալետներ, սիմֆոնիաներ, սոնատներ և այլ երկեր: 1993թ. պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2007թ. արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության շքանշանին, 2009թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 2010թ.՝ Ռուսաստանի Հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության մրացանակին, 2011թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2014թ.՝ Վահան Թեքեյանի անվան մրցանակի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, 2017թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալների: