
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 4:09
- Կատարող
- Ռուզան Լիսիցյան, Կարինե Լիսիցյան
- Երգի բառեր
- Վահան Հարությունյան
- Կոմպոզիտոր
- Խաչատուր Ավետիսյան
Կենսագրություն
Ռուզան Լիսիցյան
Ծնվել է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի բաժինը: 1965 թ. ավարտել է Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1969 թ-ին` Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը (Ն. Վերբովայի դասարանը)։ 1965-74 թթ. երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Կարինե Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ 1996-2002 թթ. Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում (2006 թ-ից՝ դոցենտ, 2010 թ-ից՝ պրոֆեսոր): 1987 թ-ին Ռուզաննա Լիսիցյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1997 թ-ին՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի: