
Երգի հեղինակներ
- Տարի
- 1996
- Տևողություն
- 14:51
- Կատարող
- Հասմիկ Տեր–Կարապետյան
Կենսագրություն
Հասմիկ Տեր–Կարապետյան
Հասմիկ Զարեհի Տեր-Կարապետյանը (ծնվ. հունվարի 23, 1954, Երևան) հայ դերասանուհի է, դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի և թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի դուստրը։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում (1971–1974), աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում (1972–1978) և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (1978–1991), իսկ 1986 թվականին «Ես մարդ եմ» ներկայացման մեջ ինը դեր կատարելու համար արժանացել է պետական մրցանակի։ 1993–2011 թվականներին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի SBS ռադիոյում իրականացրել է բազմաթիվ հաղորդաշարեր։