
Երգի հեղինակներ
- Տարի
- 1986
- Տևողություն
- 2:36
- Կատարող
- Արաքս Մանսուրյան
- Երգի բառեր
- Նահապետ Քուչակ
- Կոմպոզիտոր
- Տիգրան Մանսուրյան
Կենսագրություն
Արաքս Մանսուրյան
Ծնվել է Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1977-1992 թվականներին` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի։ Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում, ներկայացրել է եվրոպական երգահանների, Կոմիտասի, հոգևոր միջնադարյան երգերը, հայ երգահանների ստեղծագործությունները։ Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար։ Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։ 2015 թվականին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։