
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 3:58
- Կատարող
- Սեդրակ Երկանյան
- Կոմպոզիտոր
- Յոհաննես Բրամս
Կենսագրություն
Սեդրակ Երկանյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սեդրակ Երկանյանը սովորել է տեղի երաժշտական դպրոցում: 1978թ. նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1992թ.` դիրիժորական բաժինները: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, ԽՍՀՄ, Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ, Հունաստանում, Սիրիայում և այլն: Կատարել է տարբեր դարաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ: Սեդրակ Երկանյանը հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1978-2000թթ. համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի` որպես դաշնակահար-կոնցերտմայստեր, 1992թ.՝ Հայաստանի ռադիոի և հեռուստատեսության կամերային երգչախմբի՝ որպես դիրիժոր, 1993-94թթ.` Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի, 2004-05թթ.` Երուսաղեմի Սբ. Յակոբեանց վանքի ճեմարանի երգչախմբի հետ: 1994թ-ից Սեդրակ Երկանյանը հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 1977թ. դարձել է Անդրկովկասյան մրցույթի, 1978թ.` Համամիութենական փառատոնի դափնեկիր: 2012թ. Սեդրակ Երկանյանն արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: