
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 4:27
- Կոմպոզիտոր
- Արամ Սաթունց
Կենսագրություն
Արամ Սաթունց
Ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: 1931-41թթ. Արամ Սաթունցը (Սաթյանը) եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր: 1938-41թթ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում: 1941-44թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից Սաթունցը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Հեղինակ է բազմաթիվ երգերի, ռոմանսների, պարերի, քայլերգերի, կինոնկարների և դրամատիկ ներկայացումների երաժշտության: 1975թ. Արամ Սաթունցը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: