
Երգի հեղինակներ
- Տարի
- 1995
- Տևողություն
- 1:49
- Երգի բառեր
- Յուրի Սահակյան
- Կոմպոզիտոր
- Մարտին Վարդազարյան
- Դիրիժոր
- Տիգրան Հեքեքյան
Կենսագրություն
Տիգրան Հեքեքյան
Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1979թ.` Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժինը, 1982թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1987թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը` ավարտելով նաև ասպիրանտուրան: 1985թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1999թ-ից` պրոֆեսոր): 1984-2002թթ. եղել է Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1993թ. հիմնել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, որի նախագահն է և նրա կազմում գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 2003թ-ից հանդիսանում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենը: Կազմակերպել է մի շարք միջազգային և տեղական մրցույթներ, փառատոներ: 1996թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2001թ.` Երգչախմբային արվեստի եվրոպական ակադեմիայի կողմից` «Մշակույթի դեսպան Եվրոպայում» տիտղոսին, 2002թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման, 2007թ.` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» արծաթե մեդալի, 2009թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալի, 2010թ.` Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալի: