
Երգի հեղինակներ
- Տարի
- 2023
- Տևողություն
- 3:34
- Կատարող
- Լուսինե Ազարյան
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Լուսինե Ազարյան
Ծնվել է Երևանում: 1993-1998 թթ. Լուսինե Ազարյանը սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում, այնուհետև ուսումը շարունակել է օպերային երգեցողության բաժնում (Արաքս Դավթյանի դասարան), 1998-2001թթ.՝ ասպիրանտուրայում: Ուսանելուն զուգահեռ՝ աշխատել է Հանրային ռադիոյի և հեռուստատեսության կամերային պետական երգչախմբում, այնուհետև՝ Հայաստանի ազգային մանկական երգչախմբում: 1998–2015 թթ. եղել է «Լուսնակ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2000–2005թթ. Լուսինե Ազարյանը դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, եղել հայ-ռուսական համալսարանի ուսանողական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր: 2003 թ-ից առ այսօր դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2005–2007 թթ. հրավերով աշխատել է Վիեննայի կամերային օպերային թատրոնում: 2012 թ-ից առ այսօր «Արեգ» ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն ու երգիչն է: 2018 թ-ին հիմնադրել է «Արաքս Դավթյան» վոկալ ստուդիան: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում և այլուր: Լուսինե Ազարյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: