
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 4:55
- Դիրիժոր
- Հարություն Թոփիկյան
Կենսագրություն
Հարություն Թոփիկյան
Ծնվել է Երևանում: 1967-69թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-74թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974թ. աշխատել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։ 1979-84թթ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր։ 1983-91թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը։ 1996թ. ստեղծել և ղեկավարում է Երևանի կամերային երգչախումբը։ 1982 թ. արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի, 2013թ.՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: «Սեբաստացիներ» և Երևանի պետական կամերային երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է։