
Երգի հեղինակներ
- Տարի
- 1971
- Տևողություն
- 2:36
- Կատարող
- Րաֆֆի Հովհաննիսյան
- Դիրիժոր
- Մանվել Բեգլարյան
Կենսագրություն
Րաֆֆի Հովհաննիսյան
Ծնվել է Հայաստանի Լճաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում: Եղել է Հայաստանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Կատարել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի, Ջիվանու, գուսաններ Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երկերից: Երգացանկից հայտնի են այնպիսի հայկական ժողովրդական և գուսանական կատարումներ, ինչպիսիք են՝ «Ղարաբաղ», «Հուշարձաններ», «Հորովել», «Դուն էն գլխեն», «Վայ գիդի բլբուլս», «Ձկնորսի երգը», «Աննման տարազով», «Հայոց աղջիկներ», «Հեյ նավավար», «Ձախորդ օրերը» և այլն: Համերգային շրջագայություններ է ունեցել բազմաթիվ երկրներում, որտեղ ներկայացրել է հայ երգը: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: