
Երգի հեղինակներ
- Տարի
- 1980
- Տևողություն
- 2:16
- Կատարող
- Լարիսա Դոլինա
- Դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Լարիսա Դոլինա
Ծնվել է Բաքու քաղաքում։ Երեք տարեկան հասակում տեղափոխվել է Օդեսսա: Վեց տարեկանում Լարիսան ընդունվում է երաժշտական դպրոց, թավջութակի բաժին։ Երգչուհու երաժշտական գործունեությունը սկսվում է 1971 թ-ին՝ «Մենք օդեսացիներ ենք» էստրադային նվագախմբում։ Հետագայում եղել է մենակատարուհի Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, Ադրբեջանի պետական էստրադային և «Սովրեմեննիկ» նվագախմբերում։ Մենակատարային գործունեության ընթացքում բեմադրվել է բազմաթիվ համերգային ծրագրեր, որոնցով երգչուհին շրջագայել է ամբողջ երկրով։ 1985 թ-ին նա առաջին անգամ հանդես է եկել որպես սեփական՝ «Երկարաձգված թռիչք» ծրագրի բեմադրիչ։ Երգչուհին բազմաթիվ համամիութենական և միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է։ 1991 թ-ին Լարիսա Դոլինան արժանանում է «Երկրի լավագույն երգչուհի» տիտղոսին՝ «Պրոֆի» համամիութենական մրցույթում։ 1993 թ-ին արժանանում է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1998թ-ին՝ ժողովրդական արտիստ։ Լարիսա Դոլինան նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում։ 1998 թ-ին թողարկվում է երգչուհու նոր՝ «Երգչուհին և երաժիշտը» ալբոմը՝ նույնանուն մենակատարային ծրագրի ուղեցությամբ, որը երգչուհին ներկայացնում է ԱՄՆ-ում և Իսրայելում: 2003 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է: 2016 թ-ից՝ Մոսկվայի պետական կուլտուրայի ինստիտուտի ջազ-էստրադային երգեցողության ամբիոնի վարիչ է: