
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 3:17
- Կատարող
- Ռուբեն Ահարոնյան
- Նվագակցում
- Մարիաննա Հարությունյան
Կենսագրություն
Ռուբեն Ահարոնյան
Ծնվել է Ռիգայում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Յուրի Յանկելևիչի դասարանը: Ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ: 1971-96թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր): 1983-96թթ. եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1996թ. տեղափոխվել է Ռուսաստան: 2000թ-ից Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի ղեկավարն է և առաջին ջութակահարը: 1980թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՌԴ Պետական մրցանակի: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: