
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 2:53
- Կատարող
- Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան
- Երգի բառեր
- Պավել Գերման
- Կոմպոզիտոր
- Սամուիլ Պոկրաս
- Նվագակցում
- Ջուլիետտա Սվասյան
Կենսագրություն
Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան
Ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում: 1931թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու: Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի վոկալ բաժնում՝ Նինա Վալացցիի և Սուսաննա Միքայելյանի դասարաններում: 1949-1954թթ. սովորել է Բաքվի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում՝ Սուսաննա Միքայելյանի դասարանում: 1954թ-ին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մենակատար, 1968թ-ից՝ Հայաստանի պետաան ֆիլհարմոնիայի մենակատար: Էդուարդ Բաղդասարյանը հայկական երգարվեստը ներկայացրել է Խորհրդային Միություն և արտերկրների մի շարք քաղաքներում: Հանդես է եկել նաև Հայաստանի սիմֆոնիկ, Ադրբեջանի էստրադային, Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում, 1955թ-ից՝ գործիքային կվինտետի մենակատար: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Աշխատանքի վետերան» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով: 1957թ. Էդուարդ Բաղդասարյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1957թ.՝ Մոսկվայի վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի արծաթյա մրցանակիր: Մահացել է Երևանում: