
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 1:07
- Կոմպոզիտոր
- Հրաչյա Մելիք-Մուրադյան
- Դիրիժոր
- Հակոբ Ոսկանյան
Կենսագրություն
Հակոբ Ոսկանյան
Ծնվել է Թիֆլիսում: 1947թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնստանտին Սարաջևի դասարանը: 1947-50թթ., 1955-57թթ. և 1984թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր), 1956-77թթ.՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտկան ուսումնարանում, 1980թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1958թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1988-91թթ.` նաև տնօրենը և գեղարվեստական ղեկավարը: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: