
Երգի հեղինակներ
- Տարի
- 1980
- Տևողություն
- 2:53
- Կատարող
- Տաթևիկ Հովհաննիսյան, Ռուբեն Հախվերդյան
Կենսագրություն
Տաթևիկ Հովհաննիսյան
Ծնվել է Երևանում: Երաժշտական առաջին փորձերը սկսել է դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներին որպես մենակատար մասնակցել է հեղինակավոր միջազգային ջազ փառատոների: 1979թ-ից, ինը տարի շարունակ արժանացել է Խորհրդային Միությունում «Ջազի թագուհի» կոչման: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: Թողարկել է «Օրվա երազանք», «Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար», «Դռներ» ձայնասկավառակները: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մեծ հաջողությունների է հասնել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: 1997թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը ԱՄՆ-ում: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում: Համագործակցել է հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Դոնելյանի, ամերիկյան պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ: Նրա համար երգեր է գրել հայտնի երգահան Միշել Լեգրանը: Երգացանկում ունեցել է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազային կատարումներ, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ: Բնակվում է Նյու Յորքում: