
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 38:18
- Հեղինակ
- Հրանտ Մաթևոսյան
- Ասմունքող
- Շահում Ղազարյան
Կենսագրություն
Հրանտ Մաթևոսյան
Ծնվել է ՀՀ Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ուսումնարանում։ 1952թ. տեղափոխվել է Երևան: 1955-58թթ. աշխատել է Երևանի թիվ 2 տպարանում։ 1958-62թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու «Գրական թերթ»-ում: 1967թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1967թ. հրատարակվել է գրողի «Օգոստոս» պատմվածքների առաջին ժողովածուն։ 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1996-2000թթ.՝ ՀԳՄ նախագահը։ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ 1967թ. արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին: 1984թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Երևանում: