
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 3:15
- Կատարող
- Էլվինա Մակարյան
- Դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Էլվինա Մակարյան
Ծնվել է Երևանում: 1957թ-ից հաճախել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: 1973թ. Մոսկվայի Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի` Ռ.Ամիրխանյանի «Ուր եք, տղաներ» երգի կատարման համար: Աշխատելու հետ մեկտեղ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1980-ականներին ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմը տնային կալանքի է ենթարկել նրան` վճարելով աշխատավարձ` աշխատանքի չգնալու պայմանով: 1989թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1990-ականների սկզբներին վերադարձել է Երևան: Մինչև 1990-ականների վերջ բնակվել և ստեղծագործել է Երևանում, որից հետո ընդմիշտ տեղափոխվել է Լոս Անջելես: Ինքնասպան է եղել Լոս Անջելեսի իր տանը և կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: