
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 5:15
- Կոմպոզիտոր
- Տիգրան Չուխաջյան
- Դիրիժոր
- Արամ Քաթանյան
- Լիբրետո
- Թովմաս Թերզյան
- Թարգմանիչ
- Արմեն Գուլակյան
Կենսագրություն
Տիգրան Չուխաջյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Արդեն 15-16 տարեկանում, իր դաշնամուրային կատարումներով, նա գրավել էր երաժշտական հասարակության ուշադրությունը։ Մասնագիտական երաժշտական կրթությունը սկսվել է իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի ղեկավարությամբ։ Վերջինիս խորհրդով նա մեկնել է Իտալիա և 1861-64թթ. սովորել Միլանում: 1872թ.-ին՝ դառնում է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը: 1877թ.-ից ղեկավարել է երաժշտական թատերախումբը: Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվեց «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»: Եղել է նաև Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» երաժշտական ղեկավարը: 1891-92թ.-ին Փարիզում բեմադրվում են նրա օպերետները։ 1868թ.-ին գրում է հայկական առաջին ազգային օպերան՝ «Արշակ II»-ը: 1870-ական թվականներից սկսած աշխատում է երաժշտական կատակերգությունների և օպերետների վրա։ 1896թ.-ին հակահայկական բռնությունների ուժեղացման հետևանքով մայրաքաղաքից տեղափոխվում է Իզմիր (Զմյուռնիա): Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման առիթով Չուխաջյանը ռուսական կայսր Ալեքսանդր 2-րդի կողմից պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի շքանշանով: Մահացել է Զմյուռնիայում: Չուխաջյանի թաղումը կազմակերպվել է «Կարիքավորների միության» կողմից։ Թաղված է Իզմիրի հայկական գերեզմանատանը։