
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 2:11
- Կատարող
- Վահագն Ստամբոլցյան
- Կոմպոզիտոր
- Մակար Եկմալյան
Կենսագրություն
Վահագն Ստամբոլցյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում (Առնո Բաբաջանյանի դասարան): 1962թ. ավարտել է Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի Յ.Բրյուշկովի դաշնամուրի և Ի.Բրաուդոյի երգեհոնի դասարանները: Եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1963թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1966թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բացել է երգեհոնի դասարան (1970-85թթ., միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում), 1997թ-ից եղել է երգեհոնի ամբիոնի վարիչը (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1965թ. ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նրա և Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշվել է Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարելիցը: Համերգային լայն գործունեություն է ծավալել Հայաստանում, Լոնդոնում, Փարիզում, Նյու-Յորքում, Ռիգայում, Մոսկվայում և այլուր: Եղել է Հայաստանում երգեհոնների տեղադրման և երգեհոնային երաժշտության առաջին կատարողն ու տարածողը, նաև` հանրապետական, համամիութենական, միջազգային ստուգատեսների, փառատոնների, մրցույթների հեղինակավոր հանձնաժողովների անդամ ու նախագահ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2009թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում: