
Երգի հեղինակներ
- Տարի
- 1976
- Տևողություն
- 3:43
- Կատարող
- Սիմոն Տերյան
- Դիրիժոր
- Կոնստանտին Օրբելյան
Կենսագրություն
Սիմոն Տերյան
Ծնվել է Արցախի Բանանց գյուղում: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ: Հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում: 1968թ. Կոնստանտին Օրբելյանի հրավերով միացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ճանաչվել է Շարլ Ազնավուրի երգերի լավագույն կատարող: 1982թ. հեռացել է բեմից: 1980-90-ականներին աշխատել է որպես երաժշտական դպրոց-ստուդիայի տնօրեն, 1995-2000թթ. եղել է պատանեկան «Բոհեմ» մրցույթի ժյուրիի նախագահը: 1994թ. Երևանում կայացել է Սիմոն Տերյանի վերջին համերգը: Մահացել է Երևանում: