
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 2:43
- Երգի բառեր
- Նանսեն Միքայելյան
- Կոմպոզիտոր
- Ռոբերտ Պետրոսյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Նելլի Դանիել-Բեկ
Ծնվել է Զոլոտոնոշա քաղաքում (Ուկրաինա): Նելլի Դանիել-Բեկը միջնակարգ դպրոցի հետ զուգահեռ սովորել է նաև դաշնամուր նվագել: 1934 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան: Այստեղ նա շարունակել է իր երաժշտական ուսումը Երևանի Չայկովսկու անվան դպրոցում (դասատու՝ Օլգա Բաբասյան): 1942 թ-ին ավարտել է երաժշտական դպրոցը և ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիայի Ռոբերտ Անդրիասյանի դաշնամուրի դասարանը: Երեք տարի սովորելուց հետո, 1945 թ-ին՝ շարունակել է ուսումը Մոսկվայի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո (1951 թ.) վերադարձել է Երևան և աշխատանքի անցել Երևանի պետական կոնսերվատորիայում: Նելլի Դանիել-Բեկը 1967 թ-ից, մոտ 30 տարի, աշխատել է նաև նվագակցող Հայաստանի հեռուստառադիոընկերությունում: Աշխատելով այստեղ Ն. Դանիել-Բեկը իրականացրել է ավելի քան 250 ֆոնդային ձայնագրություն: Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների, արժանացել է մի շարք մրցանակների: Համերգներով շրջահայել է աշխարհի տարբեր երկրներով: 1967 թվականին Նելլի Դանիել-Բեկին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում: Մահացել է Երևանում: