
Երգ
Խոսք Բարսեղ Կանաչյանի մահվան առիթով; «Կռունկ» երգի բութանիո տարբերակը; «Ավետիսների ուսուցումը»
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 4:58
- Կատարող
- Միհրան Թումաճան
Կենսագրություն
Միհրան Թումաճան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքում։ Միհրան Թումաճյանը կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում։ 1913 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի համալսարանը։ 1910-15 թթ. երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում և եղել Կոմիտասի հինգ սաներից մեկը։ 1920-22 թթ. սովորել է Փարիզում։ 1923 թ-ին Միհրան Թումաճյանը մեկնեց ԱՄՆ և այնտեղ բնակություն հաստատելով՝ ամերիկահայ գաղութում մեծ գործունեություն ծավալեց. այստեղ նա հիմնեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը, կատարելով Կոմիտասի և իր դասընկեր Բարսեղ Կանաչյանի խմբերգերը։Խմբավարական աշխատանքին զուգընթաց զբաղվում էր նաև Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից հրաշքով փրկված ու Ամերիկա ապաստանած հայերից ժողովրդական երաժշտության նմուշներ հավաքելով ու ձայնագրելով (նոտագրելով)։ Այստեղ Թումաճյանը կազմեց «Հայրենի երգ ու բան» ժողովածուն։ ԱՄՆ-ում Թումաճյանն անկարող եղավ իր արժեքավոր հավաքածուն հրատարակության պատրաստել։ 1965 թ-ին Միհրան Թումաճյանը վերադարձավ հայրենիք և հաստատվեց ՀԽՍՀ-ում։ Այստեղ նա աշխատանքի անցավ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում և հնարավորություն ունեցավ մաս-մաս տպագրության պատրաստելու բազմամյա աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքավոր ժողովածուն։ Մահացել է Երևանում։