
Երգի հեղինակներ
- Տարի
- 1977
- Տևողություն
- 3:40
- Կատարող
- Օլգա Գաբայան
- Նվագակցում
- Մարիաննա Հարությունյան
Կենսագրություն
Օլգա Գաբայան
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 1966թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը: Մասնակցել է մի շարք մրցույթներին և արժանացել դափնեկրի կոչման: 1966-82թթ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1992 թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): 1984թ. Օլգա Գաբայանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: