
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 1:26
- Երգի բառեր
- Յուրի Սահակյան
- Կոմպոզիտոր
- Տիգրան Մանսուրյան
Կենսագրություն
Յուրի Սահակյան
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը : 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին: Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում: Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ.: Հայաստանի գրողների Միության անդամ է 1968 թվականից: Ապրում և ստեղծագործում է Երևանում: