
Երգի հեղինակներ
- Տարի
- 1984
- Տևողություն
- 2:44
- Դիրիժոր
- Մելիք Մավիսակալյան
Կենսագրություն
Մելիք Մավիսակալյան
Ծնվել է Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1967թ.` ստեղծագործական բաժինները: 1962-65թթ.՝ Հայաստանի Պետական էստրադային նվագախմբի երաժշտական ղեկավար և 2-րդ դիրիժոր: 1970-72թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար: 1972-85թթ.՝ Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1990-91թթ.՝ Հայաստանի երաժշտական ֆոնդի նախագահ: 1991-95թթ.՝ Հայաստանի Թ.Ալթունյանի անվ. Երգի-պարի Պետական համույթի գեղարվեստական ղեկավար: Երիտասարդ կոմպոզիտորների Համամիութենական մրցույթների դափնեկիր (1969, 1971): Ռուսաստանի Հայերի միության մրցանակի դափնեկիր (2010 ): 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2012թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: