
Երգի հեղինակներ
- Տարի
- 1987
- Տևողություն
- 2:39
- Կատարող
- Արաքս Դավթյան
Կենսագրություն
Արաքս Դավթյան
Ծնվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ Սովորել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։ 1975 թ-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1975-1986 թթ․ եղել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 1986-1992 թթ․՝ Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ 1996 թ-ից դասավանդել է վոկալ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Մինչև կյանքի վերջը դասավանդել է Մոսկվայում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահներում։ Երգացանկում են արևմտաեվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերից։ 1979 թ-ին՝ Գլինկայի անվան Վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր, 1984 թ-ին՝ Վոկալիստների միջազգային մրցույթի (Իտալիա) դափնեկիր, 1987 թ-ին՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 2004 թ-ին Արաքս Դավթյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ 2005 թ-ին նկարահանվել է «Ղազախֆիլմ» կինոստուդիայի «Վոկալային զուգահեռներ» երաժշտական ֆիլմում։ Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։