
Երգի հեղինակներ
- Տարի
- 1975
- Տևողություն
- 2:54
- Կատարող
- Լուսինե Զաքարյան
- Երգի բառեր
- Ավետիք Իսահակյան
- Կոմպոզիտոր
- Կարո Զաքարյան
- Նվագակցում
- Մարիաննա Հարությունյան
Կենսագրություն
Լուսինե Զաքարյան
Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1952թ. Լուսինե Զաքարյանը տեղափոխվել է Երևան և հաճախել Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1957-62թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: 1965թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի, 1970-83թթ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ տարիներին երգել է նաև Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Շնորհիվ հոգեթով ձայնի, երգչուհու ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան: Հրաշալի և անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը, հայ ժողովրդական այլ երգեր, տաղեր և շարականներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Նրա համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Ոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը, այլազգի բանաստեղծներ: 1967թ. արժանացել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի, 1972թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը: