
Երգի հեղինակներ
- Տարի
- 2005
- Տևողություն
- 4:50
- Երգի բառեր
- Գևորգ Էմին
- Կոմպոզիտոր
- Նարինե Զարիֆյան
Կենսագրություն
Գևորգ Էմին
Ծնվել է Աշտարակում։ 1940թ. ավարտել է Երևանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-44թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1949-50թթ.-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-54թթ.-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի թղթակիցը։ 1954-56թթ. ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-72թթ.` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973թ-ից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։ 1979թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, 1984թ.` Հոկտեմբերյան հեղափոխության: Մահացել է Երևանում։