
Երգի հեղինակներ
- Տարի
- 1985
- Տևողություն
- 3:25
- Դիրիժոր
- Արտաշես Ավետյան
Կենսագրություն
Արտաշես Ավետյան
Ծնվել է Թեհրանում: 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել: Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներում: Երգի ուսուցիչն եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը: 1963թ. տեղափոխվել է Հայաստան: 23 տարի աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես մեներգիչ, իսկ 5 տարի` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ` հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով: