
Երգի հեղինակներ
- Տարի
- 1968
- Տևողություն
- 4:04
- Կատարող
- Ժան Տեր-Մերկերյան, Անահիտ Ցիցիկյան
- Կոմպոզիտոր
- Յոհան Սեբաստիան Բախ
- Դիրիժոր
- Ռաֆայել Մանգասարյան
Կենսագրություն
Ժան Տեր-Մերկերյան
Ծնվել է Մարսելում: 7 տարեկանից սկսել է նվագել ջութակ, սովորել էտեղի երաժշտական դպրոցում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1954-58թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Կարպ Դոմբաևի դասարանում, այնուհետև՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 1960թ-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ: Ժան Տեր-Մերկերյանը արժանացել է մի շարք մրցանակների: 1965-79թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա լույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: 1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: 1982թ-ից դասավանդել է տեղի կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և մենահամերգներով հանդես եկել հարևան երկրներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. Ժան Տեր-Մերկերյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1977թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 2015թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: Մահացել է Մարսելում, թաղված է Երևանում: