
Երգի հեղինակներ
- Տարի
- 1969
- Տևողություն
- 10:07
- Կոմպոզիտոր
- Անտոնիո Վիվալդի
- Դիրիժոր
- Զարեհ Սահակյանց
Կենսագրություն
Զարեհ Սահակյանց
Ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում: 1958թ. Զարեհ Սահակյանցը ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1982թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: 1957-58թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958թ. վերադարձել է Հայաստան և 1960-63թթ. հանդիսացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1962-75թթ.՝ իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար: Մշակել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները: 1962-86թթ. դասավանդել է Երևանի (1983թ-ից՝ պրոֆեսոր), 1975-77թթ.՝ Կահիրեի կոնսերվատորիաներում: Մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել կամերային նվագախմբի համար, Վազգեն Առաջին կաթողիկոսի ցանկությամբ կատարել է նաև պատարագի չորս հատվածի մշակումները: 1960թ. Զարեհ Սահակյանցը դարձել է Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, 1970թ.՝ Հայաստանի Պետական մրցանակակիր: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1973թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: