
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 18:45
- Կոմպոզիտոր
- Գագիկ Հովունց
- Դիրիժոր
- Էմին Խաչատրյան
Կենսագրություն
Էմին Խաչատրյան
Ծնվել է Մոսկվայում: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Լ.Օբորինի դաշնամուրի, 1958թ.` Ա.Գաուկի դիրիժորական դասարանները: 1957-60թթ. եղել է Մոսկվայի մարզային սիմֆոնիկ նվագախմբի, 1962-66թթ.` Մեծ թատրոնի դիրիժոր: 1959թ-ից եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1966-76թթ. և 1986-90թթ.՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հեղինակել է ավելի քան 100 ֆիլմերի երաժշտություններ: 1990թ-ից ղեկավարել է Հայաստանի հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ, 1991թ-ից՝ Երևանի պետական կամերային նվագախմբերը: 1990թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնում (1991թ-ից՝ պրոֆեսոր): Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում և արտասահմանում, բեմադրություններ իրականացրել Լեհաստանի, Չեխոսլովակիայի օպերային թատրոններում: Հեղինակել է գիտական աշխատանքներ, տպագրվել է «Սովետական կոմպոզիտոր» պարբերականում: 1975թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: