
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 5:08
- Կոմպոզիտոր
- Գևորգ Արմենյան
- Դիրիժոր
- Միքայել Մալունցյան
Կենսագրություն
Միքայել Մալունցյան
Ծնվել է Բաքվում: 1925թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան` պրոֆեսոր Կ.Մինյարի թավջութակի դասարանը, 1935թ.` Մոսկվայի կոնսերվատորիան` պրոֆեսոր Լ.Գինզբուրգի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանը: 1927-31թթ. Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է թավջութակի դասեր: 1932թ. ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1934-45թթ. Մոսկվայի կոնսերվատորիայում եղել է օպերային ստուդիայի դիրիժոր: 1945թ. Երևան վերադառնալուց հետո կրկին սկսել է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ղեկավարելով օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան և գլխավորելով նվագախմբային գործիքների ամբիոնը (1962թ-ից` պրոֆեսոր): 1945-60թթ. և 1966-67թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: