
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 32:27
- Կատարող
- Սվետլանա Նավասարդյան
- Կոմպոզիտոր
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Դիրիժոր
- Դավիթ Խանջյան
Կենսագրություն
Սվետլանա Նավասարդյան
Ծնվել է ՀՀ Ալավերդի քաղաքում: 1959-64թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային դասարանում: 1964-68թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վ.Ումրշատի դասարանում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Յակով Զակի դասարանը, 1973թ.` ասպիրանտուրան: 1966թ-ից հանդիսանում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար: 1974թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989թ-ից` պրոֆեսոր): Համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք միջազգային փառատոներին, մի շարք մրցույթների դափնեկիր է, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով: