
Երգի հեղինակներ
- Տարի
- 1958
- Տևողություն
- 9:26
- Կատարող
- Անժելա Աթաբեկյան
- Կոմպոզիտոր
- Խաչատուր Ավետիսյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Անժելա Աթաբեկյան
Ծնվել է Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1983թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1956-93թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: 1959-2000թթ. դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում: 1983թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): Կազմել և խմբագրել է երկու ժողովրդական, մեթոդաբանական ձեռնարկներ և այլն: 1972թ. հիմնել է «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր մրցույթների և փառատոների ժամանակ: 2012 թ․-ից Մէլիքաց Միություն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամն է։ 1986թ. Անժելա Աթաբեկյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: